ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Սոված կմնամ, կզրկվեմ ամեն ինչից, բայց չեմ հրաժարվի իմ պատվից

Սոված կմնամ, կզրկվեմ ամեն ինչից, բայց չեմ հրաժարվի իմ պատվից
04.02.2026 | 11:27

Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) պահանջով Արմավիրի դատարանը' դատավոր Գոհար Ֆիդանյանի գլխավորությամբ քիչ առաջ 5 մլն դրամի պահանջ ու արգելանք է դրել իմ ամբողջ գույքի ու բանկային հաշիվների վրա միայն այն բանի համար, որ մեջբերել եմ ամերիկյան լրատվամիջոցի հրապարակումը։

Ընդամենը նշել եմ, որ ամերիկյան լրատվամիջոցը Նիկոլին ու Գռզոյին մեղադրում է թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսի մեջ։

Սրանք ամերիկացիների փոխարեն ինձնից են հերքում պահանջում, դատարանն էլ ընթացք է տալիս։ Բռավո, արդարադատություն։

Առաջիկայում դատական հետաքրքիր նիստեր են լինելու։

Ավելի վաղ հայտնել էի, որ սպասում եմ դատարանի այդպիսի որոշման' հաշվի առնելով մեր երկրի դատական համակարգի տխուր վիճակը և Գռզոյի անձը։

Հայաստանի իշխանությունը իր բոլոր ռեսուրսներով' Գռզոներով, Ալենչիկներով, Դանչիկներով ու մյուսներով փորձում է ֆինանսական այնպիսի վիճակի հասցնել, որ ես հանձնվեմ։

Չի ստացվելու, հույս չունենաք։ Սոված կմնամ, կզրկվեմ ամեն ինչից, բայց չեմ հրաժարվի իմ պատվից, չեմ հանձնվի կիսաթուրքերին։ Ես ոչ տիրադավ եմ, ոչ դավաճան։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2042

Մեկնաբանություններ